ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Հանրային քննարկման հրավեր

24.12.2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ. հուվարի 14-ին՝ ժամը 12:00-ին ք. Երևան, Գարեգին Նժդեհ փողոց 26 հասցեում (Շենգավիթ վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Էկո Գրուպ Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության արտադրական տարածքում արտադրական թափոնների ջերմային վնասազերծման կայանքի տեղադրման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (չորրորդ փուլ): 

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ.՝ 011/220217: