Պահոց

Հանրային քննարկման հրավեր

20.01.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. փետրվարի 4-ին`ժամը 12:00-ին ք.Երևան Սասունցի Դավիթ h.87 հասցեում (Էրեբունի վարչական շրջանի շենք) տեղի կունենա Արին Բերդի 3-րդ նրբանցք 6/2 հասցեում նախատեսվող «ԷԿՈՄԵՏԱԼ» ՍՊ ընկերության կողմից իրականացվող բանեցված կապարե կուտակիչների վերամշակման արտադրամասի գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (չորրորդ փուլ):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում` www.env.am, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ.` 011 220217: