Պահոց

Հանրային քննարկման հրավեր

16.02.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ. փետրվարի 25-ին՝ ժամը 14:30-ին ք. Երևան Գ. Նժդեհի փողոց հ.26 հասցեում (Շենգավիթ վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Կամ դեվելոփմենթս» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Արշակունյաց պողոտա հ. 33 և 33/2 հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, հեռ.` 011/22-02-18: