Պահոց

Հանրային քննարկման հրավեր

22.02.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ. մարտի 2-ին՝ ժամը 12:00-ին ք. Երևան, Սեբաստիայի փողոց 32 հասցեում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Երևաննախագիծ» ՓԲԸ կողմից ձեռնարկվող Լենինգրադյան փողոցի և «Նոյ» թաղամասի միջանկյալ հատվածի ճանապարհային և ինժեներական հաղորդակցուղիների աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ.՝ 011/22-02-18: