Պահոց

Հանրային քննարկման հրավեր

07.04.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ. ապրիլի 21-ին՝ ժամը 11.00-ին, ք.Երևան, Ա. Սարգսյան փողոց 5 հասցեում (վարչական շրջանի շենք) տեղի կունենա «ՏՄ Մեգա Հոլդինգ» ՍՊԸ-ի կողմից Աջափնյակ վարչական շրջան Աշտարակի խճուղի 51/27 հողամաս հասցեում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ): Հարցերի դեպքում զանգահարել 043544555: