Պահոց

Հանրային քննարկման հրավեր

07.04.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ. ապրիլի 16-ին` ժամը 12:00-ին, ք. Երևան, Սեբաստիայի փողոց 32 հասցեում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շենք), տեղի կունենա «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Լենինգրադյան փողոց 29/17 հասցեում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, hեռ.՝ 011 220 218: