Պահոց

Հանրային քննարկման հրավեր

04.05.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ. մայիսի 14-ին` ժամը 14։00-ին, ք. Երևան, Ա. Սարգսյան 5 հասցեում (Աջափնյակ վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Մեգա հաուս» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Երևան քաղաքի, Աջափնյակ վարչական շրջան Գ-1 թաղամաս, հ.8/40 հասցեում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ, ինչպես նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: