Պահոց

Հանրային քննարկման հրավեր

04.05.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021 թվականի մայիսի 12-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Տերյան փողոց հ.44 հասցեում (Կենտրոն վարչական շրջանի շենք), տեղի կունենա Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում նախատեսվող Երևանի Հ. Կոջոյանի անվան թիվ 15 կրթահամալիրի վերակառուցման, նոր մասնաշենքի կառուցման նախագծի և նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ քննարկում):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պաշտոնական կայքերում: Հեռ.՝ 011 220 218, 094 402 568: