Պահոց

Հանրային քննարկման հրավեր

26.02.2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով (առաջին փուլ) 2020 թ. փետրվար 27-ին՝ ժամը 11:00-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջան Շիրակի փողոց հ.47/12 հասցեում տեղի կունենան Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջան, Շիրակի փողոց հ.47/12 հասցեում նախատեսվող ավտոգազալիցքավորման ճնշակայանի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: Հարցերի դեպքում զանգահարել՝ 099991155: