Պահոց

Հանրային քննարկման հրավեր

02.06.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թվականի հունիսի 14-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Տերյան փ. 44 հասցեում (Կենտրոն վարչական շրջանի շենք) տեղի կունենա ք. Երևանի Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու տարածքում գրականության և մոմի վաճառակետի նախագծի վերաբերյալ հանրային քննարկում (1-ին փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ք. Երևան, Թումանյան փ. 71 հասցեում գտնվող Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հովվատանը կամ «Ի ՍԻ Ի Քաուքազուս» ՍՊ ընկերության գրասենյակում, հասցե` ք. Երևան, Թումանյան փ. 8, 5-րդ հարկ, 504 սենյակ: