Պահոց

Հանրային քննարկման հրավեր

02.06.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թվականի հունիսի 16-ին՝ ժամը 11:00-ին, Գայի պողոտա հ.19 հասցեում (Նոր-Նորք վարչական շրջանի շենք) տեղի կունենան «Սպիտակ տնակ» ՍՊԸ-ի կողմից Նոր-Նորք վարչական շրջան, Դավիթ Բեկ փողոց հ.155/3 հասցեում նախատեսվող ավտոմոբիլների գազալիցքավորման ճնշակայանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (առաջին փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով 099991155: