Պահոց

Հանրային քննարկման հրավեր

13.07.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ. հուլիսի 22-ին` ժամը 11:00-ին, Սասունցի Դավթի փողոց հ. 87 հասցեում (Էրեբունի վարչական շրջանի շենք) տեղի կունենա Երևանի №71 մանկապարտեզի շենքի սեյսմազինվածության բարձրացման և հիմնանորոգման նախատեսվող աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ քննարկում):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: