Պահոց

Հանրային քննարկման հրավեր

19.07.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ. հուլիսի 26-ին՝ ժամը 12:00-ին, ք. Երևան Գ. Նժդեհի փողոց հ.26 հասցեում (Շենգավիթ վարչական շրջանի շենք) տեղի կունենա Երևան քաղաքի Մասիսի 31 հասցեում «Գրանդ քենդի» ՍՊԸ-ին պատկանող գործարանի վերազինման և շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (1-ին փուլ)։

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով 099 99 42 22: