Պահոց

Հանրային քննարկման հրավեր

22.05.2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով (առաջին փուլ) 2020թ. հունիսի 2-ին՝ ժամը 12.00-ին ՀՀ ք. Երևան, Արգիշտի 7/6 տարածք 184 հասցեում տեղի կունենա Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոց հ. 61/1 և 61/6 հասցեներում նախատեսվող բնակելի թաղամասի կառուցման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ հետևյալ հեռ.՝ +374 99994222 :