Պահոց

Հանրային քննարկման հրավեր

21.07.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ / համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ. հուլիսի 30-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Տերյան փ. 44 հասցեում (Կենտրոն վարչական շրջանի շենք) տեղի կունենա Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու տարածքում գրականության և մոմի վաճառակետի կառուցապատման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: