Պահոց

Հանրային քննարկման հրավեր

22.07.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021 թվականի օգոստոսի 2-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Տերյան փողոց հ.44 հասցեում (Կենտրոն վարչական շրջանի շենք), տեղի կունենա «ՌԻԴ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված, Պարոնյան փողոց 15/5, 15/7, 15/9, 15/10, Ձորագյուղ թաղամասի թիվ 35 և 37 շենքեր հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պաշտոնական կայքերում (www.env.am, www.atdf.am): Հեռ.՝ 011 220 218, 094 402 568: