Պահոց

Հանրային քննարկման հրավեր

26.07.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ. օգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Ա. Սարգսյան 5 հասցեում (Աջափնյակ վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Դեֆանս հաուզինգ ինվեստ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Տիչինայի փողոց հ.320 և հ.322 հասցեներում 1-ին փուլում նախատեսվող՝ բնակելի միկրոշրջանի կառուցապատման և անտառ-պուրակի ստեղծման էսքիզային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-17: