Պահոց

Հանրային քննարկման հրավեր

25.08.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ. սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11.00-ին, ք.Երևան, Դ.Անհաղթ փողոց հ.11 հասցեում (Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Էներգացանցշին» ԲԲԸ-ի կողմից Ահարոնյան փողոց 2 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (առաջին փուլ): Հարցերի դեպքում զանգահարել՝ 099991155: