Պահոց

Հանրային քննարկման հրավեր

25.08.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11.00-ին, ք.Երևան, Գ. Նժդեհի փողոց հ. 26 հասցեում (Շենգավիթ վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Փայտամշակ» ՓԲԸ-ի Արշակունյանց 27/3 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: