Պահոց

Հանրային քննարկման հրավեր

03.09.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ. սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, Գայի պողոտա հ.19 հասցեում (Նոր Նորք վարչական շրջանի շենք) տեղի կունենա Նոր Նորք վարչական շրջան, Բագրևանդի հ.74 հասցեում «Ինժեներական քաղաք»-ի ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին հանրային քննարկում):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Հայնախագիծ» ՓԲ ընկերությունում՝ Չարենցի 1 հասցեում: