Պահոց

Հանրային քննարկման հրավեր

06.09.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, ք. Երևան, Ա. Սարգսյան փ.5 հասցեում (Աջափնյակ վարչական շրջանի շենք) տեղի կունենա «ԼՈՐԻԴԱ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան թաղամասի 44/13 հողամաս հասցեում կառուցվող բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: