Պահոց

Հանրային քննարկման հրավեր

07.09.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ. սեպտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին, ք.Երևան, Գ. Նժդեհի փողոց հ. 26 հասցեում (Շենգավիթ վարչական շրջանի շենք) տեղի կունենա «ԷԴՄԵՏ» ՍՊԸ-ի կողմից Շիրակի փող. 47/6 հասցեում ձեռնարկվող բանեցված մարտկոցների ընդունման և վերամշակման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (3-րդ հանրային քննարկում):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան, Շիրակի փող. 47/6 հասցեում՝ «ԷԴՄԵՏ» ՍՊԸ-ի գրասենյակում։ Հեռ.՝ 091 586635։