Պահոց

Հանրային քննարկման հրավեր

08.09.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Ա. Սարգսյան փող., 5 հասցեում (Աջափնյակ վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Հանքառատ Բազալտ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող Սպանդարյանի բազալտի և տուֆերի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին քննարկում):
Տեղեկատվության համար զանգահարել 098 841068: