Պահոց

Հանրային քննարկման հրավեր

13.09.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ. սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12.30-ին, ք. Երևան. Սեբաստիայի փող., 32 հասցեում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շենք) տեղի կունենա քաղաքացիներ Տիգրան Մկրտչյանի, Ստեփան Գրիգորյանի, Գագիկ Հովհաննիսյանի կողմից Լենինգրադյան փողոց հ.21/4 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ.` 011/22-02-17: