Պահոց

Հանրային քննարկման հրավեր

13.09.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 12:30-ին, ք.Երևան, Ն. Զարյան փողոց հ. 27 հասցեում (Արաբկիր վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Արտքոմփանի» ՍՊԸ-ի կողմից Աղբյուր Սերոբի փողոց 44-48 հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ.` 011/22-02-17: