Պահոց

Հանրային քննարկման հրավեր

17.09.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ. սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ին, ք.Երևան, Տերյան փողոց 44 հասցեում (Կենտրոն վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Պարկ Ռեզիդենս» ՍՊԸ-ի կողմից Վերին Անտառային 125/4 և 123/4 հասցեներում նախատեսվող բնակելի շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ(առաջին փուլ): Հարցերի դեպքում զանգահարել հեռ. 099991155: