Պահոց

Հանրային քննարկման հրավեր

22.09.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի 2021թ. հոկտեմբերի 1-ին` ժամը 11:00-ին, ք. Երևան, Ա. Արմենյակյան փողոց հ. 272 հասցեում (Նորք-Մարաշ վարչական շրջանի շենք) տեղի կունենա «ԱյՔյուՍոֆտ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված, ք. Երևանի Նորք- Մարաշ վարչական շրջանի Գ.Հովսեփյան փողոց հ․ 24/28 և հ. 56/11 հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: