Պահոց

Հանրային քննարկման հրավեր

01.10.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ին, ք. Երևան, Գայի պողոտա հ.19 հասցեում (Նոր Նորք վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Գաջեգործ» ՓԲԸ-ի կողմից նախատեսվող Ջրվեժի գիպսատար կավերի հանքավայրի 01.09.2012թ. ՊՎ-044 ընդերքօգտագործման պայմանագրի ժամկետի երկարացման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին քննարկում):

Տեղեկատվության համար զանգահարել 094 550077: