Պահոց

Հանրային քննարկման հրավեր

19.05.2022

2022թ. հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք.Երևան, Խուդյակովի փողոց հ.222 հասցեում (Ավան վարչական շրջանի շենք) տեղի կունենա Ավան վարչական շրջան, Ռուբինյանց փողոց հ. 27/89, 27/81, 27/80, 27/88, 27/82 հասցեներում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով 099991155: