Պահոց

Հանրային քննարկման հրավեր

29.11.2021

2021թ. դեկտեմբերի 8-ին` ժամը 11.00-ին, Սեբաստիայի փող., 32 հասցեում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շենք) համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգի տեղի կունենա «Սլավ Քիդս» ՍՊԸ-ի կողմից Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Իսակովի փողոց հ.21/7 հասցեում նախատեսվող մանկապարտեզի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (առաջին փուլ): Հարցերի դեպքում զանգահարել հեռ. 099991155: