Պահոց

Հանրային քննարկման հրավեր

13.01.2022

2022թ. հունվարի 24-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք.Երևան, Գ. Նժդեհի փողոց հ. 26 հասցեում (Շենգավիթ վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Էդմետ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Շիրակի 47/6 հասցեում ձեռնարկվող բանեցված մարտկոցների վերամշակման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ)։

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: