Պահոց

Հանրային քննարկման հրավեր

14.01.2022

2022թ. հունվարի 21-ին՝ ժամը 14:00-ին, ք. Երևան, Գայի պող. 19 հասցեում (Նոր Նորք վարչական շրջանի շենք) բոլոր շահագրգիռ կազմակերպություններին և անձանց հրավիրում ենք մասնակցելու Երևան քաղաքում Ջրվեժի գոյություն ունեցող ավտոբուսային հավաքակայանում լիցքավորման և լվացման կայանների կառուցման և ավտոկայանատեղիի վերակառուցման վերաբերյալ հանրային քննարկամանը:
ՀՀ Կառավարությունը և Երևանի քաղաքապետարանը իրականացնում են Երևան քաղաքի երթևեկության և տրանսպորտային համակարգի բարելավման ծրագիր, որի շրջանակներում էլ իրականացվում է նախատեսվող գործունեությունը: Ծրագրի իրականացման ինժեներատեխնիկական և բնապահպանական թիմի կողմից կներկայացվեն մանրամասն տեղեկություններ ծրագրի նախագծի, շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների և դրանց կանխարգելման միջոցառումների վերաբերյալ։ Քննարկումների միջոցառման ընթացքում դուք հնարավորություն կունենաք ծրագիրն իրականացնող թիմի պատասխանատուների հետ քննարկել Ձեզ հուզող հարցերը, փոխանակել Ձեր կարծիքները, այդ թվում՝ ծրագրի արդյունքում բնապահպանական, սոցիալական, անվտանգության և առողջության վրա հնարավոր ազդեցությունների հետ կապված հարցեր։
Հարցերի դեպքում դիմել՝ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր:
Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գրասենյակ» ՀՈԱկ-ի կազմում ստեղծված աշխատանքային խումբ:
ք. Երևան, Փ. Բուզանդ 1/3, 5-րդ հարկ, Հեռ՝ 374 (10) 520973: