Պահոց

Հանրային քննարկման հրավեր

18.01.2022

2022թ. հունվարի 31-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ Ն. Զարյան 27 հասցեում (Արաբկիր վարչական շրջանի շենք) տեղի կունենա Վրեժ Միլիտոսյանի կողմից ներկայացված Երևան քաղաքի Մալխասյանց փողոց հ.1/20, 1/21 հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: