Պահոց

Հանրային քննարկման հրավեր

20.04.2022

2022թ. մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ Գ. Նժդեհի փողոց հ. 26 հասցեում (Շենգավիթ վարչական շրջանի շենք) տեղի կունենա «ԻՆ-ՎԻ» ՍՊԸ-ի Արտաշիսյան 3-րդ նրբանցք հասցեում պղնձի և ալյումինի էլեկտրական հաղորդալարերի ու մալուխների արտադրության հզորությունների զարգացման (պղնձի և ալյումինի ժամանակակից ձուլման վառարանների և պոլիվինաքլորիդային նյութից մեկուսացման և պաշտպանիչ պատյանների հոսքագծերի հագեցում) շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (1-ին փուլ)։

Փաստաթղթերին ծանոթանալու համար դիմել «ԷՅ ԹԻ ԷՄ ԷՍ Սոլյուշնս» ՍՊԸ-ի գրասենյակ՝ ք. Երևան, Գրիբոյեդովի փող. 11-1 կամ զանգահարել հեռ. 091 49 71 28: