Պահոց

Հանրային քննարկման հրավեր

28.04.2022

2022թ. մայիսի 11-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ Ն. Զարյան 27 հասցեում (Արաբկիր վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Ջիէն Թրեյդ» ՍՊԸ կողմից Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի 47/2 հասցեում ձեռնարկվող վարչական, արտադրական և պահեստային շինությունների կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին քննարկում):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ ք. Երևան, Սեբաստիա 31/2 հասցեում՝ «Քոնսեկոարդ» ՍՊԸ գրասենյակում, հեռ․՝ 091 586635: