Պահոց

Հանրային քննարկման հրավեր

03.05.2022

2022թ. մայիսի 12-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ Գայի պողոտա հ.19 հասցեում (Նոր Նորք վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Էգիս Ինթերնեյշնլ» ընկերության կողմից ներկայացված՝ Երևանի Ջրվեժի գոյություն ունեցող ավտոբուսային հավաքակայանում լիցքավորման և լվացման կայանների կառուցում և ավտոկայանատեղիի վերակառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: