Պահոց

Հանրային քննարկման հրավեր

03.05.2022

2022թ. մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ Ա.Արմենակյան փողոց հ. 272 հասցեում (Նորք-Մարաշ վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Վաղարշ և որդիներ Կոնցեռն» ՍՊ ընկերության կողմից ներկայացված՝ Նորքի փողոց 19 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: