Պահոց

Հանրային քննարկման հրավեր

04.05.2022

2022թ. մայիսի 20-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ հաստատված կարգի՝ Գարեգին Նժդեհ 26 հասցեում (Շենգավիթ վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Արմփաուեր» ՓԲ ընկերության կողմից փորձաքննության ներկայացված Երևանում նոր համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի (ՀՇԳՑԷ) վերակառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: