Պահոց

Հանրային քննարկման հրավեր

18.06.2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով (առաջին փուլ) 2020 թ. հուլիսի 2-ին՝ ժամը 11:00-ին ք.Երևան, Դեմիրճյան 2 հասցեում տեղի կունենա քաղաքացի Սասուն Ավետիսյանի կողմից Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Դավիթ Անհաղթ փողոց 14/16 և 14/17, Կ.Ուլնեցի փողոց 32/33 հասցեներում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: Հարցերի դեպքում զանգահարել՝ 099991155։