Պահոց

Հանրային քննարկման հրավեր

22.06.2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով (առաջին փուլ) 2020թ. հունիսի 29-ին` ժամը 12:00-ին ՀՀ ք.Երևան, Նոր Նորք վարչ. շրջան, Բագրևանդի փող., 102 շենք հասցեում տեղի կունենա «ՎԷՀ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջան, Մոլդովական փողոց թիվ 12/2 հասցեում նախատեսվող բնակելի շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: Հարցերի դեպքում զանգահարել 094-68-70-28 հեռախոսահամարով։