Պահոց

Հանրային քննարկման հրավեր

23.06.2022

2022թ. հուլիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ հաստատված կարգի՝ Սասունցի Դավթի փողոց հ. 87 հասցեում (Էրեբունի վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Հայգյուղնախագիծ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Նորքի ջրանցքի վերականգնման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: