Պահոց

Հանրային քննարկման հրավեր

01.08.2022

2022թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 14:30-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմնված կարգի, Դ.Անհաղթ փողոց հ.11 հասցեում (Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Մարզպետունի Քամալյան Արշակի» ԱՁ-ի կողմից ներկայացված Թբիլիսյան խճուղու նրբանցք 8/3 հասցեում նախատեսվող «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ի գազավորված զովացուցիչ ըմպելիքների, շշալցված ջրի և օշարակի արտադրության վերազինման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: