Պահոց

Հանրային քննարկման հրավեր

16.09.2022

2022թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք.Երևան, Գ. Նժդեհի փողոց հ. 26 հասցեում (Շենգավիթ վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Լեքս տոբակո քամփնի» ՍՊԸ կողմից ներկայացված՝ Արշակունյանց փ, 127/61 հասցեում նախատեսվող պահեստային շինության կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: