Պահոց

Հանրային քննարկման հրավեր

07.07.2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն) համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2020թ-ի հուլիսի 24-ին՝ ժամը 12:00-ին ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 3 շինության 1-ին հարկի կոնֆերենս դահլիճում տեղի կունենան ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 3 հասցեի շինության կցակառույցի նախագծի վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ (1-ին փուլի հանրային ծանուցում և քննարկումներ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «ԴԱԼՄԱ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ի գրասենյակում, ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 3 հասցեում:

Նախատեսվող հանրային ծանուցումն ու քննարկումներն իրականացվելու են պահպանելով մասնակիցներ միջև անհրաժեշտ ֆիզիկական հեռավորությունն ու քննարկումների օրվա և ժամի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ և Պարետատան որոշումներով գործող սահմանափակումները: Քննարկումների բոլոր մասնակիցները կապահովվեն դիմակներով և ձեռնոցներով, իսկ քննարկումների վայրում հասանելի կլինի բավարար քանակությամբ ախտահանիչ հեղուկ: