Պահոց

Հանրային քննարկման հրավեր

23.11.2022

2022թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 11.00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի փող., 26 շենք հասցեում (Շենգավիթ վարչական շրջանի շենք) տեղի կունենա «ԱՐՄ ՇԻՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ կողմից ներկայացված Շենգավիթ վարչական շրջան, Թամանցիների փողոց 81 և 81/8 հասցեում նախատեսվող պահեստային շինությունների և պահեստ-ցուցասրահի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «ԱՐՄ ՇԻՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ գրասենյակում (հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Ֆրունզեի 60ա, բն․ 52, հեռ․՝ +374 97299908):