Պահոց

Հանրային քննարկման հրավեր

04.08.2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2020թ. օգոստոսի 12-ին՝ ժամը 11:00-ին Երևան քաղաքի Արմենակ Արմենակյան փող., 272 շենք հասցեում՝ Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում, տեղի կունենան «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի շենքերի վերակառուցման և հիմնանորոգման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումներ (առաջին հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարող եք ծանոթանալ Երևան, Թումանյան 32/1 հասցեում՝ «Զանգված» ՍՊԸ գրասենյակում, հեռ.՝ 093 700880: