Պահոց

Հանրային քննարկման հրավեր

09.09.2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով (առաջին փուլ) 2020 թ. սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, Գ. Նժդեհի փողոց հ. 26 հասցեում (վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ կողմից Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյանց պողոտա 25/4 հասցեում նախատեսվող համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: Հարցերի դեպքում զանգահարել 099991155 հեռախոսահամարով։