Պահոց

Հանրային քննարկման հրավեր

06.10.2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով (առաջին փուլ) 2020 թ. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11.00-ին ՀՀ ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի վարչական շենքում (Դավիթ Անհաղթի փող., 11 շենք) տեղի կունենա Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան Դ. Անհախթի փողոց հ.10, հ.7 մասնաշենք հասցեներում նախատեսվող կաթսայատան կառուցման և հանրակացարանի շենքի հիմնանորոգման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ +374 99994222 հեռախոսահամարով։