Պահոց

Հանրային քննարկման հրավեր

15.10.2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2020 թվականի հոկտեմբերի 27-ին` ժամը 11:00-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում՝ Տերյան փողոց հ.44 հասցեում, տեղի կունենա «Էմ Ջի Դիզայն» ՍՊԸ-ի կողմից նախագծվող Հ. Թումանյանի տուն թանգարանի նորոգման, 2-րդ մասնաշենքի վերակառուցման և հարկերի ավելացման նախագծի վերաբերյալ հանրային քննարկում (առաջին փուլ)։ 

Հարցերի դեպքում զանգահարել՝ +374 93130621: