Պահոց

Հանրային քննարկման հրավեր

16.11.2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն) համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2020թ-ի նոյեմբերի 26-ին՝ ժամը 15:00-ին ք. Երևան, Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքում (հասցե՝ ք. Երևան, Ավան վարչական շրջան, Խուդյակովի փ. հ. 222) տեղի կունենան ք. Երևան, Աճառյան փ. 2/1 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի թաղամասի կառուցման, գոյություն ունեցող շինության վերակառուցման և բնակելիի ձևափոխման նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ (1-ին փուլի հանրային ծանուցում և քննարկումներ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «ՀԱՐՎԱԼ ԻՆԺԵՆԵՐԻՆԳ» ԲԲ ընկերության գրասենյակում (հասցե՝ ՀՀ ք. Երևան, Աճառյան փ. 2/1)

Նախատեսվող հանրային ծանուցումն ու քննարկումները իրականացվելու են՝ պահպանելով մասնակիցներ միջև անհրաժեշտ ֆիզիկական հեռավորությունն ու քննարկումների օրվա և ժամի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ գործող հնարավոր այլ սահմանափակումները: Քննարկումների բոլոր մասնակիցները կապահովվեն դիմակներով, իսկ քննարկումների վայրում հասանելի կլինի բավարար քանակությամբ ախտահանիչ հեղուկ: